Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Տեխնիկական սարքեր՝ Գյումրիի տնակներում բնակվող հեռավար կրթության հնարավորությունից զրկված ևս 11 բալիկներին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

«Անցյալ շաբաթ ԱԺ մղձավանջային նիստից հետո մեր լավ ընկեր ու բարեկամ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օգնությամբ և առաջնորդությամբ անհրաժեշտ տեխնիկական սարքեր հասցրինք Գյումրիի տնակներում բնակվող հեռավար կրթության հնարավորությունից զրկված ևս 11 չքնաղ բալիկներին:

Հատուկ շնորհակալություն «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, Լիլիթ Գյոզալյանին և նվիրատուներին ԱՄՆ-ից»,- գրել է նա: