Բացել լրահոսը Փակել լրահոսը
մահ կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Գեղարքունիքում արձանագրվել է մահվան 1 դեպք․ պացիենտը եղել է 61 տարեկան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆբ-ի իր էջում ներկայացրել է մարզում կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը։ Ըստ այդմ․

Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։

Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը։