Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Շատջրեք գյուղում ոչ բնակելի տուն է այրվել

Մայիսի 10-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի սկզբնամասում այրվում է ոչ բնակելի տուն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։11-ին, մարվել՝ 03։58-ին։

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը, առաստաղը (մոտ 150 քմ), 6 պատուհան և կենցաղային իրեր։