Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

Հրդեհ Նոր Խարբերդի ամառանոցներում

Մայիսի 9-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 25-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին, մարվել՝ 17։04-ին։ Այրվել են ոչ բնակելի տան ննջասենյակի հատակը (2 քմ) և կենցաղային աղբ։