Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-91dWzfr6DT
A A
Մշակույթ

Սկսվեց պատերազմն, ու վրձինը փոխարինեց զենքով (տեսանյութ)

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակից 75 տարի անց հիշում, փառաբանում ենք նահատակներին, մեծարում վետերաններին և  փոխանցում սերունդներին նրանց հիշողությունները: «Ա1+»-ն այսօր շնորհավորեց վետերան, գեղանկարիչ Արմեն Աթայանին: 

Թերլեմեզյանի ուսումնարանն ավարտելու տարին էր, երբ սկսվեց պատերազմն, ու նա ուսուցիչների հետ ռազմաճակատ մեկնեց և վրձինը փոխարինեց զենքով: 

«Հաղթանակի օրը միշտ նշել ենք պատերազմին մասնակից նկարիչներով սակայն ժամանակը, ցավոք անողոք է», - ասում է 98-ամյա Արմեն Աթայանը, հիշելով  ընկերներին, որոնցից շատերն ավաղ հեռացել են: Հիշում է նաև այն միջոցառումներն ու ցուցահանդեսները, որ անցնում էին Նկարիչների միության ցուցասրահում:

 «Ա1+»-ի հարցին՝ այսօր Միությունից շնորհավորանքներ չի՞ ստացել, պատասխանեց, որ ոչ: 

 Ներկայացնում ենք «Ա1+»-ի արխիվային տեսանյութը՝ Արմեն Աթայանի մասին։