Բացել լրահոսը Փակել լրահոսը
tree2
A A
Պաշտոնական

Ծանուցում է ուղարկվել շինաշխատանքները կասեցնելու մասին․ ավագանու անդամը՝ Դալմայի այգիների մասին

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դալմայի այգիների մասին

Փետվարի սկզբին ավագանու մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը և ես դիմել էինք Երևանի քաղաքապետին` խնդրելով կասեցնել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող, ժամանցի կենտրոնի շինարարական աշխատանքները՝ ի կատարումն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների ժամանակ հուշարձաններ հայտնաբերվելու, ինչպես նաև հուշարձանի վտանգման դեպքում շինարարական աշխատանքները պետք է կասեցվեն։

Հիշեցնեմ, որ տարեվերջին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Դալմայի այգիների տարածքում իրականացրել էր հետազոտություն՝ արդյունքում հայտնաբերելով ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մառան, որոնց տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Այս ընթացքում նաև ստացվել է ՀՀ վարչապետից հանձնարարական և ԿԳՍՄ նախարարից գրություններ, խնդիրը ուսումնասիրվել և քննարկվել է։

Արդյունքում, երեկ տեղեկացանք, որ կառուցապատողին ծանուցում է ուղարկվել շինարարական աշխատանքները կասեցնելու մասին՝ մինչև նախարարության հետ քաղաքաշինական գործունեության հետագա համաձայնեցումը։ Միաժամանակ, ուշադրության կենտրոնում է Դալմայի այգիների դեռևս պահպանված մասի՝ որպես հուշարձանի հետագա պահպանության հարցը»։

На изображении может находиться: текст