Բացել լրահոսը Փակել լրահոսը
163181.thumb_
A A
Պաշտոնական

Նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը․ ԵՄ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների համատեղ մամլո հաղորդագրությունը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ը Եվրոպայի օրն էայս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի Հռչակագրի» 70-ամյակը։ 1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանն` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարն, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։ 

Եվրոպայի պատմության մեծագույն ողբերգության՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի տարելիցի կապակցությամբ, մենք հարգանքի տուրք ենք տալիս միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը, որոնք  խարսխված են Եվրոպական միության հիմնարար արժեքների վրա։ «ՔՈՎԻԴ-19» ճգնաժամի ժամանակաշրջանում միավորված լինելը, օգնության ձեռք մեկնելը և Հայաստանի մեր գործընկերներին աջակցելը ծայրաստիճան կարևոր է։ Ապագայի վրա կենտրոնացումը և մարդկանց կյանքի բարելավման ձգտումը  մեր ընդլայնվող և ամրապնդվող հարաբերությունների ուղենիշն է։ Այս մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում մեր  ընդլայնված գործընկերությունն անցնում է փորձություն՝  ապացուցելով իր ամրությունը և ապագա ներուժը ուղղված դիմակայությանը և արդիականցմանը: 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության