A
A
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր, մեկուկես ամսվա ընդմիջումից հետո, վերսկսեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացնում է պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Այն դատարան է ներկայացվել դեռևս մարտին։
Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։