Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-d17a6835c22d9c56f34628f152b1d4b3-V
A A
Պաշտոնական

Կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է

Մայիսի 7-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։