Բացել լրահոսը Փակել լրահոսը
96091247_261613548314952_7792179356326952960_n
A A
Հասարակություն

Ճանապարհը երկկողմանի փակ է

ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։

 «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։

Վարորդներին հորդորում ենք  տվյալ հատվածում պահպանել զգոնություն և մաղթում  անվտանգ երթևեկություն:

Աշխատանքների իրականացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: