A
A
Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է, նա կորոնավիրուսի կոնտակտավոր է
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի կոնտակտավոր անձ է, նա ինքնամեկուսացել է տանը:
Նա նշել է, որ երեկ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում է պարզ դարձել, որ կոնտակտավոր է: Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ դեռ չի թեստավորվել:
«Դեռ ինքնամեկուսացած եմ, տանն եմ, այսօր ԱԺ նիստին չեմ մասնակցի, հավանաբար այսօր կթեստավորեն: Որևէ ախտանիշ չունեմ, ինքնազգացողությունս շատ լավ է, որևէ գանգատ չունեմ»,- ասաց պատգամավորը:
Ցայգ ՀԸ