A
A
Արթուրն այլևս սայլակի կարիք չունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրթուրը զինվորական ծառայության ժամանակ վթարի հետևանքով ստացել է զուգակցված ողնաշար-ողուղեղային և կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ: Զինվորի տանը բուժումը սկսել է 2020թ. ապրիլի 15-ին: Սկզբնական փուլում մեծ դժվարությամբ և բժիշկների օգնությամբ կարողանում էր մի քանի քայլ անել: Շատ կարճ ժամանակում բժիշկների թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվեց քայլակը փոխարինել ձեռնափայտով:
Իսկ այսօր Արթուրն արդեն քայլում է ինքնուրույն:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։