Արտակարգ դեպք` արտակարգ պայմաններում․ շտապօգնության կանչը սովորական չէր
Աջակցիր «Ա1+»-ինՄասիսի բժշկական կենտրոնից հայտնում են արտակարգ դեպքի մասին՝ արտակարգ պայմաններում:
«Ճանաչեք մեր բժիշկներին...
05.05.2020 լուսադեմին,Մասիսի Բժշկական Կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն,տեղ հասնելուն պես հասկացան,որ կանչը սովորական չէ ,այլ` Արտակարգ:
Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:
Շտապօգնության բժիշկ` Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:
Ծնունդը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս Բժիշկը `Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ- Գինեկոլոգ է:
Ծնվել է հրաշք աղջնակ, Բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:
Հիվանդանոցում թե՛ մոր ,թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:
Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:
Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:
Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը...
Կեցցե´ք…»,- նշված է գրառման մեջ։