Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար, հարսանքի
A A
Հասարակություն

Ապրիլին Սեւանում վեց զույգ ամուսնություն է գրանցել

Սևանի ՔԿԱԳ տարածքային բաժնում ամփոփվել են այս տարվա ապրիլ ամսվա գրանցումները: Դրանք  29 են։ 14 փոքրիկ են  ծնվել  Սևան համայնքում՝ 9 աղջիկ և 5 տղա:
Նախորդ տարի նույն ամսին ծննդյան ակտերի գրանցումների թիվը եղել է 48, որից 23-ը Սևան համայնքում:
Ապրիլ ամսին գրանցվել է 6 զույգի ամուսնություն: 2019-ի ապրիլին գրանցումների թիվը եղել է 8:
Այս տարի մեկ ամսվա կտրվածքով հայրության ճանաչման ակտերի թիվը 6 է, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 9-ով:
Ամուսնալուծությունների վիճակագրության առումով պատկերն այսպիսին է` այս տարվա ապրիլ ամսին ամուսնալուծություն չի գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է ամուսնալուծության 3 գրանցում:
Ապրիլ ամսին գրանցվել է 22 մահ, որից 14-ը` Սևան համայնքում: Նախորդ տարվա ապրիլին գրանցված մահերի թիվը 27 է:
Այս գրանցումներին զուգահեռ Սևանի ՔԿԱԳ տարածքային բաժնում, ինչպես տեղեկացնում է բաժնի պետ Գուրգեն Իգնաթևոսյանը, կատարվել են նաև ՔԿԱԳ գրանումներում ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ, տրվել են վկայականների կրկնօրինակներ, տեղեկանքներ ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին և այլն:
Ընդհանուր առմամբ կատարվել է 71 գործարք, որից պետական տուրք է գանձվել 39.000 դրամ:
Հիշեցնենք, որ ծննդյան և մահվան ակտերի գրանցման համար պետական տուրք սահմանված չէ:

Այս մասին հայտնում է  Սեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։