A
A
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: