Բացել լրահոսը Փակել լրահոսը
95425113_1783928255080387_2244415742701207552_n
A A
Պաշտոնական

Վերանորոգվում է Շուշիի բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է  Արցախում  Նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով  ներկայումս  պետական միջոցներով  վերանորոգվում է բուժմիավորման  պոլիկլինիկական բաժանմունքը:

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել  է Շուշիի շրջանային բուժմիավորում և ծանոթացել իրականացվող շինարարական ընթացիկ աշխատանքներին: Տեղում քննարկվել են շինարարական  աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Բուժհիմնարկի պատասխանատուների հետ քննարկման  ժամանակ արծարծվել  են  COVID-19 վարակով  ընդունված  պացիենտների և նրանց բուժական գործելակարգերի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Արցախի առողջապահության նախարարություն