Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMS WPFD Campaign Armenian V1
A A
Հասարակություն

Հիմա, առավել քան երբեւէ․ Այսօր Մամուլի ազատության օրն է

1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է  Մամուլի ազատության համաշխարհային օր։ Նոր կորոնավիրուսի համաճարակը դժվարացրեց ազատ մամուլի աշխատանքը։

  Ըստ «Միջազգային մամուլի աջակցություն(IMS)  կազմակերպության ՝ Նոր կորանավիրուսի արշավը  հիշեցում է այն մասին, որ այսօր  մարդիկ կարիք ունեն նորությունների, որոնց կարող են վստահել: Կազմակերպությունը արշավ է սկսել՝  ընդգծելով՝ այժմ, առավել քան երբեւէ, պետք է օգնել մարդկանց՝ ստանալու վստահելի տեղեկատվություն։

«Ա1+»-ը եւս միանում է այս արշավին՝ կրկնելով՝  հիմա, առավել քան երբեւէ, կարիք ունենք վստահելի տեղեկատվության։

Հիշեցնենք, որ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձում նշել է․ «COVID-19 համավարակը տարածվելով, նաև հիմք դարձավ երկրորդ հավավարակի՝ ապատեղեկատվության, համար՝ վնասակար առողջապահական խորհուրդներից սկսած, վայրենի դավադրության տեսություններով վերջացրած: Եվ մամուլը տրամադրում է «հակաթույն»՝ ստուգված, գիտական, փաստերի վրա հիմնված նորություններ և վերլուծություններ»։