Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Խաչատրյան (1)
A A
Հասարակություն

Արա Խաչատրյանի բնակարանում, ավտոմեքենայում խուզարկություներն ավարտվել են․ ի՞նչ է առգրավվել (տեսանյութ)

«Յուքոմ» ընկերության գործադիր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ավտոմեքենայում խուզարկություներն ավարտվել են։

Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ տնօրենի բնակարանում և ավտոմեքենայում է խուզարկություն եղել։ 

Փաստաբանի խոսքերով՝ Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել է մի շարք փաստաթղթեր, Խաչատրյանի աշխատանքային համակարգիչը։ «Մի շարք խնդիրներ մենք մատնանշել ենք հենց խուզարկության ընթացքում։ Սկսածն նրանից, որ ավտոմեքենայի այլ համար է գրված եղել, ի տարբերություն մեքենայի, որում խուզարկությունն է տեղի ունեցել։ Խուզարկության որոշման մեջ ձևակերպումներում տրված են եղել պլանային փաստաթղթեր կամ թղթապանակներ, այնինչ համակարգիչն են առգրավել»,- մանրամասնեց Խաչատրյանի ներկայացուցիչը։

Խաչատրյանի փաստաբանները նաև քննարկում են, թե ինչ բողոքարկումներ են ներկայացնելու խուզարկության հետ կապված։ 

«Հիմա այս պահին գործընկերներս ուսումնասիրում են մեր գրասենյակում բողոքարկման հնարավորությունները։ Դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբին, ուղղակի իրենք էլ չեն հասցրել մինչև եկել են, ըստ էության, գործընթացն (խուզարկությունը - հեղ) ավարտված է եղել։ Եվ համապատասխանաբար հիմա մի շարք բողոքարկումներ քննարկվում են, հասկանանք՝ ինչ ծավալով, ինչ տեղով, ոնց կազմակերպվի, ինչ հիմնավորումներով»,- ընդգծեց Արամ Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։