Բացել լրահոսը Փակել լրահոսը
1c2b56693cb22af63195ae3a10c4214a-9
A A
Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ ԵՄ-ում ստեղծվելիք պատվաստանյութը հասանելի կլինի բոլորին․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում: 

РИА Новости փոխանցմամբ՝ ավելի վաղ Մերկելն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով: