Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Արշակյան
A A
Հասարակություն

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքից ազատված իր տեղակալին

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆբ-յան գրառում է արել․

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԲՏԱ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Արմեն Աբրոյանին համատեղ աշխատանքի և նվիրումի համար։

Հարգելով պ-ն Աբրոյանի որոշումը՝ վերադառնալու մասնագիտական գործունեությանը՝ պետք է փաստեմ, որ նախարարությունը լուրջ ինստիտուցիոնալ ձեռքբերումներ և աշխատանքներ է իրականացրել նրա շնորհիվ։ Այդ նախաձեռնությունները մեր թիմը կշարունակի կյանքի կոչել և ընդլայնել։

Նաև ցանկանում եմ ընդգծել, որ Աբրոյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է։
Հաջողություն եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում և համոզված եմ, որ կշարունակենք համագործակցությունը՝ ուղղակի այլ ձևաչափով։