Բացել լրահոսը Փակել լրահոսը
95927696_721409765266397_1142369938191679488_n
A A
Պաշտոնական

«Աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ աշխատանք են ենթադրում»

Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը: Աշխատողների համատարած ցույցերով մեկնարկած այս շարժման մասնակիցների պահանջն աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելն էր: Այսօր աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ աշխատանք են ենթադրում։

Աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդեն օրենսդրական նոր կարգավորումներով է վերապահվել տեսչական մարմնին՝ կարեւորելով այդ դաշտում առկա խնդիրների լուծումը։

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատավայրում աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, իր ամենօրյա ջանքերն ուղղում է այս գործառույթի պատշաճ իրականացմանը։

ԱԱՏՄ-ն շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ` մաղթելով արժանապատիվ եւ գնահատված աշխատանք։

Եղեք առողջ եւ անվտանգ։

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին