Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Արշակյան
A A
Պաշտոնական

Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել. Հակոբ Արշակյանի ուղերձը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ է, որ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները՝ մեր երազած Հայրենիքի կերտման ճանապարհին։

Շնորհակալ եմ ռազմարդյունաբերողներին, հեռահաղորդակցության ու փոստի աշխատակիցներին, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական համայնքին, ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակցի և գործատուի հատկապես կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ճկունություն և բարձր գիտակցություն ցուցաբերելու, անձնվեր աշխատանքի համար։

Անգամ հեռավար ձևաչափով, շնորհիվ Ձեզ և Ձեր կողմից ստեղծված լուծումների՝ մեր տնտեսությունը, կրթական, սոցապահովության և հատկապես առողջապահական համակարգերը կարողանում են իրականացնել իրենց գործառույթները, գործել, աջակցել ու փրկել կյանքեր։

Շնորհավոր մայիսի 1, մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին իրականացնելու՝ ի նպաստ մեր քաղաքացիների անվտանգության ու բարօրության, հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի»։