Բացել լրահոսը Փակել լրահոսը
1390DD49-887E-408A-A3B5-1B8217755D33_w1200_r1
A A
Պաշտոնական

Մարալիկում և Ձորակապում սահմանափակումները այսօրվանից հանվել են

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։

«Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ։