Բացել լրահոսը Փակել լրահոսը
95065764_227289255037587_5268607657261924352_n
A A
Մշակույթ Պաշտոնական

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր ձև է գտել հանդիսատեսի հետ շփվելու

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Մեկուսացման այս օրերին պատանիների սիրելի թատրոնը շփման նոր ձև է գտել իր հանդիսատեսի հետ, որպեսզի դպրոցականները՝ օգտագործելով այս հրաշալի ԴԱՍԱՄԻՋՈՑԸ, տանը նստած էլ ավելի մոտ լինեն թատրոնին:

Երեկ՝ ապրիլի 30-ին, առաջին անգամ հանդիսատեսին հնարավորություն է տրվել տեսազանգի միջոցով շփվել «Վերջին ուսուցիչը» ներկայացման դերասանների՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի և Մարիամ Ղազանչյանի հետ, ովքեր էլ սիրով  պատասխանել են Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտներին հետաքրքրող հարցերին:

ՊՀԹ-ի ստեղծագործական թիմը վստահեցնում է՝ այս օրերին եւս թատրոնը շարունակում է ամրապնդել կապն իր սիրելի հանդիսատեսի հետ, ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԴԵՌ ԱՅՍՔԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՉԻ ԵՂԵԼ:

Սա հրաշալի առիթ է՝ երեխաներին ծանոթացնելու թատրոնի ներկայացումներին, վաստակաշատ և տաղանդավոր դերասանների հետ:

ՊՀԹ մամուլի ծառայություն