Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-umbvcK16F8
A A
Հասարակություն

Կառավարությունը շարունակում է հյուրանոցներին խոշոր գումար վճարել

Հայաստանի կառավարությունը շարունակում է խոշոր գումարներ վճարել հյուրանոցներին, որպեսզի մեկուսացման մեջ պահի կորոնավիրուսով կասկածվող անձանց: Կառավարության կայքում տեղադրված ծախսերից տեղեկանում ենք, որ ընդամենը 1 շաբաթվա ընթացքում` ապրիլի 14-21-ն ընկած ժամանակահատվածում մեկուսացվածներին տեղավորելու համար 13 հյուրանոցներին վճարել է ավելի քան 71 մլն դրամ:

Այս անգամ ամենաշատը վճարել է «Ինտեռառմ» ընկերությանը` տալով ավելի քան 26 մլն դրամ: «Վաղարշ և որդիներ» ընկերությանը վճարել է 10 մլն դրամ, իսկ «Վալենսիա» հյուրանոցին` 8 մլն 192 հազար դրամ: Մյուս պատվերները համեմատաբար փոքր են:

Ընդ որում՝ նույն մեկուսավածներին սնունդով ապահովելու համար կառավարությունը լրացուցիչ ծախսեր է անում և այլ ընկերություններին պատրաստի սննդամթերք պատվիրում: Սրա համար էլ կառավարությունը ապրիլի 19-ի սկսած՝ 6 ընկերությունների վճարել է մոտ 40 մլն դրամ: Իհարկե, չի բացառվում, որ այս նույն ընթացքում այլ հյուրանոցների ու ընկերությունների էլ է վճարել, բայց սրանք ընդամենը կայքում տեղադրված օրինակներն են:

Ի դեպ, եթե այլ գնումների ու պայմանագրերի դեպքում կառավարությունը վճարում էր ամիսների կամ շաբաթների ընթացքում, ապա այս դեպքում` նույն օրը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը ներկայացրել էր, որ մինչ այս ծախսերը կառավարությունը մեկուսացված անձանց տեղավորելու համար հյուրանոցներին մոտ 225 մլն դրամ էր վճարել:

Հայաստանի կառավարությունը շարունակում է խոշոր գումարներ վճարել հյուրանոցներին, որպեսի մեկուսացման մեջ պահի կորոնավիրուսով կասկածվող անձանց: Կառավարության կայքում տեղադրված ծախսերից տեղեկանում ենք, որ ընդամենը 1 շաբաթվա ընթացքում` ապրիլի 14-21-ն ընկած ժամանակահատվածում մեկուսացվածներին տեղավորելու համար 13 հյուրանոցներին վճարել է ավելի քան 71 մլն դրամ: