Բացել լրահոսը Փակել լրահոսը
EPHgrqer3
A A
Հասարակություն

Մեկի համար սանրվածքն է կարեւոր, մյուսի համար՝ տեսողությունը․ ուսանողներն առաջարկում են բացել գրադարանները

Արտակարգ դրության օրերին աշակերտներն ու ուսանողները օրվա մեծ մասը անցկացնում են համակարգիչների կամ  հեռախոսների էկրանների առաջ: Այս օրերին ուսանողները միջինում 7-8 ժամ էկրանի առաջ են, քանի որ գրականությունը էլեկտրոնային է։  Ուսանողները կարծում են՝ գրադարանները պետք է բացվեն։

«Ստիպված հանձնարարված գրքերը օնլայն ենք կարդում, քանի որ այլ տարբերակ չկա և գրադարանների բացվելը անհրաժեշտություն է, իսկ վախենալու պատճառ չկա, քանի որ գրադարաններից շատ մարդ չի օգտվում,  և մեկը ես գիրքս վերցնում եմ և գնում եմ տանը կարդալու»,- նշում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մոնիկա Գրիգորյանը:

Ուսանողուհին նշում է, որ եթե բացվում են գեղեցկության սրահները, ապա ինչու՞ պետք է գրադարանները չբացվեն:

ԵՊՀ Հայ բանասիրության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սարգսյանը կարծում է,  որ  ընթերցասրահների բացվելու դեպքում միայն խնդիրներ կառաջանան:

«Օրական 8 ժամ անցկացնում եմ համակարգչի առաջ, և եթե գոնե գրադարանները բացվեն, միայն դասերի համար կօգտվեմ,  իսկ գրականությունը գրքով կկարդամ: Կարծում եմ՝ խնդիրներ կառաջանան, եթե բացվեն ընթերցասրահները, բայց եթե բացվեն միայն այն բաժինները, որտեղից ընթերցողները գրքեր են վերցնում, չեմ կարծում՝ ինչ- որ խնդիր առաջանա»,- նշում է Մերի Սարգսյանը:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ռիմա Գրիգորյանը եւս կարծում է, որ գրադարանները բացելը ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում:

«Մեկի համար իր համակարգչի նորոգումն է կարևոր, որը հիմա սահմանափակված չի, մեկի համար էլ` տեսողությունը: Եթե մեկը կարող է իր շինարարությունը շարունակել, ապա ինչու՞ ուրիշները չեն կարող արագ գնալ ու գիրք վերցնել առանց այն էլ քիչ մարդաշատ գրադարաններից»,- նշում է Ռիմա Գրիգորյանը:

Ուսանողները կարծում են, որ շարունակաբար այդքան գրքեր կարդալը լուրջ տեսողական խնդիրների կհանգեցնի և գրադարանների բացվելը այս պահի դրությամբ խիստ անհրաժեշտություն է: