Բացել լրահոսը Փակել լրահոսը
95094419_2287870124848560_9042089322785800192_o
A A
Պաշտոնական

Զոլաքար գյուղում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում հաստատվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց իրականացման արդյունքում համայնքում
կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց,

ներքին հարդարման աշխատանքներ կիրականացվեն մշակույթի կենտրոնի շենքում:

Խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը 144 միլիոն 182 հազար դրամ է, որի 70 տոկոսը կամ 100 միլիոն 927, 6 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 43 միլիոն 254 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում գյուղի 690 տնտեսություններ կապահովվեն խմելու բարձրորակ ու մշտական ջրամատակարարմամբ:

Արդեն հաստատված սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է մշակույթի տան հանդիսությունների սրահի եւ կից մի քանի սենյակների հիմնանորոգում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 25 միլիոն 951 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 677 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 273 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Շինաշխատանքների իրականացման մրցույթն արդեն հայտարարվել է:

Հիշեցնեմ նաեւ, որ նախորդ տարվանից Զոլաքարում սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեկնարկել է մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները»։