Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ գյուղատնտեսություն
A A
Պաշտոնական

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ ոռոգման ոլորտի մասին

ԱՀ գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման շրջանակներում, ոռոգման ոլորտում պլանավորվել և իրականացվում է հետևյալ քաղաքականությունը:
✅ԱՀ կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որն ամրագրվել է ԱՀ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում, ըստ դրա պետք է անցնել բարձրարժեք կուլտուրաներով ինտենսիվ գյուղատնտեսության, որը հնարավոր չէ առանց երաշխավորված ոռոգման:
ԱՀ ոռոգման ենթակառուցվածքների հիմնանորոգման և արդիականացման նպատակով պետական բյուջեի միջոցներից մի քանի միլիարդ դրամ է ուղղվել ոռոգման համակարգերի զարգացմանը, վերագործարկվել է 3 ջրամբար, կառուցվել են նոր ջրանցքներ և պոմպակայաններ, հորատվել կամ վերականգնվել են 70-ից ավելի խորքային հորեր: Այժմ շարունակվում են այս ծրագրերը և յուրաքանչյուր տարվա բյուջեով նախատեսվում են գումարներ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:
✅ԱՀ-ում 2016թ.-ից գործում է ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող պետական ծրագիր, որը լավ համադրվում է խորքային հորի հորատման կամ վերականգնման ծրագրի հետ: Յուրաքանչյուր վերականգնված կամ նոր հորատված հոր կահավորվում է կաթիլային կամ անձրևացման համակարգով:
✅2020թ. ապրիլի 20-ի դրությամբ բավարարվել է 158 դիմում՝ 2138.14 հա 3,264.7 մլն. դրամի չափով /արդ թվում 905.9 մլն. դրամն անհատույց, 1 հա միջին արժեքը 1.527.000 դրամ/ այդ թվում՝ ծխախոտի 44 հայտ 264.6 հա, 6 հայտ 355.7 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, 108 հայտ 1517.84 հա բազմամյա տնկարկներ: Անձրևացման համակարգի տեղադրման նպատակով բավարարվել է 5 հայտ՝ 408.58 հա տարածքի ոռոգման նպատակով 145.8 մլն. դրամ գումարի չափով: Հայտերի ընթացքավորման գործընթացը շարունակվում է:
Նշենք, որ ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման նպատակով աջակցության տրամադրման պայմանները սահմանված են բուսաբուծության համալիր զարգացման ծրագրով՝ հաստատված ԱՀ Կառավարության 2018 թվականի մայիսի 11-ի թիվ 350-Ն որոշմամբ /նոր խմբագրությամբ 2020թ. ապրիլի 9-ի թիվ 249-Ն որոշմամբ/, դրանք են.
1️⃣նոր հիմնադրվող և մինչև երկու տարեկան բազմամյա տնկարկների մեկ և ավելի հա-ի չափով մշակության համար ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրում համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց և 50 տոկոսի չափով անտոկոս փոխառության միջոցով,
2️⃣երեք ու բարձր տարիքի բազմամյա տնկարկների մեկ և ավելի հա-ի չափով մշակության համար ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրում համակարգի ամբողջ արժեքի չափով անտոկոս փոխառության միջոցով,
3️⃣ծխախոտի, բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության համար ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրում համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց և 50 տոկոսի չափով անտոկոս փոխառության միջոցով, ի դեպ բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության համար աջակցությունը տրամադրվում էր միայն անտոկոս փոխառության միջոցով,
4️⃣0.5 հա մինչև 1 հա-ի չափով հողատարածքում ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար ոռոգման կաթիլային համակարգի տեղադրման նպատակով համակարգի արժեքի 70 տոկոսի չափով անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում,
5️⃣անձրևացման շարժական և ստացիոնար համակարգերով միամյա մշակաբույսերի մշակության համար համակարգի տեղադրում համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց և 50 տոկոսի չափով անտոկոս փոխառության միջոցով,
Բոլոր դեպքերում մեկ հեկտարի հաշվարկով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիայի տեղադրման համար տրամադրվում է առավելագույնը 1.500.000 դրամ, իսկ համակարգի արժեքը գերազանցող մասի չափով աշխատանքները պետք է իրականացվեն հողօգտագործողների միջոցներով:
Նույն հողատարածքում կամ դրա մաս կազմող հողատարածքում ծխախոտի, բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով 2-րդ և հաջորդող տարիների համար տրամադրվում է մեկ հա-ի հաշվարկով 500.000 դրամ՝ անհատույց միայն կաթոցիկներով ներդրված միջշարային պոլիէթիլենային խողովակների փոխարինման նպատակով:
▶️Նվազագույնը 10 հա մակերեսով գործող այգի ունենալու և հետագայում ևս առնվազն 10 հա-ով այգու տարածքը մեծացնելու հնարավորության, անհրաժեշտ ջրային ռեսուրսների և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում պետական կամ այլ միջոցներով կկառուցվեն խորքային հորեր և էներգետիկ ենթակառուցվածքներ:
✅ԱՀ-ում մեխանիկական ջրի համար գործում է սուբսիդավորման կարգ, որը թույլ է տալիս մեխանիկական ջուր ստացող գյուղացուն վճարել այնքան գումար, որքան վճարում է ինքնահոս ջրից օգտվողը: Միջին հաշվով մեխանիկական ջրի ինքնարժեքի 65-80%-ը պետությունը վերցնում է իր վրա, ընդհանուր մեխանիկական եղանակով ոռոգվել է 1354 հա /2018թ. սուբսիդավորվել է 58.5 մլն. դրամ, ոռոգվել է 964 հա, 2019թ.՝ 92.0 մլն. դրամ, 1354 հա, 2017թ. 725 հա, 2016թ՝ 241 հա/:
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ոռոգման նպատակով շահագործվում են 82 հատ խորքային հոր, որոնք հանդիսանում են պետական սեփականություն:
Ինքնահոս եղանակով 2019թ. փաստացի ոռոգվել է 6350 հա հողատարածք /2018թ. – 5260 հա, 2017թ.- 5780 հա, 2016թ- 3490 հա/:
?2019 թվականին կատարված աշխատանքների արդյունքում 580 հա անջրդի հողատարածք ապահովվել է ոռոգման ջրով /2018թ.-223 հա/: 2020 թվականին նախատեսվում է կատարվող աշխատանքների արդյունքում ոռոգովի դարձնել ևս 1200 հա հողատարածք:
ԱՀ տարբեր համայնքներում իրականացվում է քյահրիզների և աղբյուրների մաքրման ու վերականգնման աշխատանքներ՝ մաքրվել է 170-ից ավել քյահրիզ, վերականգնվել են մի քանի աղբյուր, իսկ մի շարք համայնքներում աշխատանքները դեռևս շարունակվում են:
?Շարունակվում են նաև հողատարածքների էլեկտրաֆիկացման աշխատանքները, որոնք կահավորված ոռոգման կաթիլային համակարգով՝ կառուցվել են 20 կմ-ից ավել բարձր լարման օդային գծեր և տեղադրվել են տրանսֆորմատորային կայաններ:
Նշենք, որ ԱՀ 28 համայնքներում նախատեսված և պատվիրված են խորքային հորերի հորատման /7 հատ/, վերականգնման /5 հատ/ և պոմպակայանների /3 հատ/ կառուցման ՆՆՓ-րի մշակման աշխատանքներ:

✅Անվտանգության ապահովման և լրացուցիչ ջրի ելք ապահովելու նպատակով վերակառուցվել է Խաչենի ջրամբարի սիֆոն խողովակաշարային համակարգը, մայր ջրանցքի վթարված մի քանի հատվածներ:

✅Ավարտվել է ԱՀ-ում ոռոգման համակարգերի չափագրման, հողհատկացման ու հատակագծերի հաստատման աշխատանքները, բոլոր փաստաթղթերն ուղարկված է անշարժ գույքի պետական կադաստր՝ իրավունքի պետական գրանցումն ապահովելու համար:
✅Արդյունքում՝ ԱՀ-ում արձանագրվել է 642 կմ ջրանցք՝ 480 կմ հողային, 32 կմ՝ բետոնե, 130 կմ՝ խողովակային: