Բացել լրահոսը Փակել լրահոսը
61B17AE9-BE21-4140-827A-6E0F39497C5C_w1200_r1
A A
Պաշտոնական

ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել․ խոսնակի պարզաբանումը

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում նշում է․

«Մի շարք լրագրողներ կապվել են ինձ հետ և խնդրում են մեկնաբանել վերջին մեկ ժամվա ընթացքում մամուլում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե իբր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և ցուցումներ տվել:

Տարածվող տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել:

Տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների սիրահարների համար էլ ավելացնեմ, որ Կառավարության ղեկավարը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ:

ԶԼՄ հարգելի գործընկերներ, հորդորում եմ ձեր թանկագին ժամանակը չծախսել մեկնաբանություններ խնդրելով մի բանի մասին, որ գոյություն չունի»։