«Վուելտա Կատալոնիան» չեղարկվել է, իսկ «Վիուելտա Իսպանիան»՝ կրճատվել
Աջակցիր «Ա1+»-ին«Վուելտա-2020» բազմօրյա հեծանվավազքի առաջին երեք փուլերը, որոնք պետք է կայանային Նիդեռլանդներում, չեղարկվել են: Այդ մասին հայտնում է AS թերթը:
Հեծանվավազքի մեկնարկը կորոնավիրուսի պատճառով օգոստոսի 14-ից տեղափոխվել է խորը աշուն: Նիդեռլանդական փուլերի պատասխանատու Մարտեյն վան Հուլստեյնը հայտարարել է, որ իրենք տեխնիկապես պատրաստ չեն անցկացնելու մրցավազքն աշնանը:
Իսկ ահա «Վուլետա Կատալոնիա» բազմօրյա հեծանվավազքը, որն այս տարի պետք է անցկացվեր 100-րդ անգամ, լիովին չեղարկվել է:
«Մենք չենք ցանկանում ամեն գնով անցկացնել մրցավազքը: Այժմ գլխավորը մարդկանց առողջությունն է և պայքարը կորոնավիրուսի դեմ: Դրա համար որոշեցինք հոբելյանական մրցավազքն անցկացնել 2021 թվականի գարնանը, որպեսի չկրճատենք մրցափուլերը և ներգրավենք բոլոր ուժեղագույն հեծանվորդներին: Այս տարի իմաստ չուներ այն զուգահեռ կազմակերպել «Տուր դե Ֆրանսի» կամ «Վուելտա Իսպանիայի» հետ», - ասված է հեծանվավազքի կազմակերպիչների հայտարարության մեջ:
Նշենք, որ «Վուելտա Կատալոնիան» անցկացվում է Կատալոնիայի ճանապարհներով և բաղկացած է 7 մրցափուլից: