Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Պաշտոնական

Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը/ ԼՐԱՑՎԱԾ (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ   ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ամեն ինչ սկսվել է, երբ իրեն  հայհոյել են։ Հակառակ կողմը այլ հայտարարություններ է անում։ Նախնական տվյալներով՝  Արթուր Դանիելյանի քիթը կոտրվել է, Ալեն Սիմոնյանը եւս իրեն լավ չի զգում։ Նրանք  տեղափոխվել էին հիվանդանոց։ Արթուր Դանիելյանը  ժամը 21-ի սահմաններում արդեն տանն էր։