Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստյոպա-Սաֆարյան
A A
Պաշտոնական

Ովքե՞ր վարչապետին համոզեցին ետ կանգնել վեթինգից․․․

Հաբրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել․

Դատարանները, դատախազությունը, քննչական կոմիտեն չփոխվեցին։ Վեթինգը չարվեց։

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն արմատական բարեփոխումների չենթարկվեցին։ ՍԴ-ի հարցի լուծումն անիմաստ տարիներով ուշացվեց...

Ուզում եք ում աճեցրած, առաջ քաշած կադրերը արդարադատություն ու օրինականություն ապահովեն, ու մարդիկ էլ վեճերի լուծման, պատժելու կամ հանցագործության բացահայտման հարցերում նրանց վստահե՞ն;

Շատ կուզեմ, որ վարչապետը ետ շրջվի ու նայի' ովքե՞ր իրեն համոզեցին ետ կանգնել այդ ամենից ու ովքեր շատ հնարամիտ ու խորամանկ ձևով դա տապալեցին...

Շան գլուխն այդտեղ է թաղված։

Իսկ կրիմինալ շրջանակների ակտիվացումից մինչև ծեծեր, վենդետաներ այդ ամենի հետևանք են։

Անցյալն այսպես է վեջադառնում' նախ բարքերով, արժեքային համակարգով, և նոր դրանից հետո է հայտնվում անցյալի "արքան", վարձու խմբակների ծափերի ներքո, երբ ժողովուրդը այլեւս "ինքնամեկուսացած" ու ետ քաշված է հանրային կյանքից' հիասթափությունների ու զայրույթի մեջ։

Սա էլ կանցնենք։

Միևնույնն է, վերադարձ չի լինի, բայց ինչո՞ւ էլի այսպես․