A
A
«Գցոցու որևէ խնդիր չկա»․ Առողջապահության նախարարի խորհրդականը՝ չվճարված 170 միլիոն դրամ վարձավճարի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայլել Մանրիկյանին։ Հարցը վերաբերում էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի աշխատակիցների չվճարված վարձավճարներին։
«Խնդիրը հետևյալն է․ պետական բյուջեն անձնական գրպան չէ։ Ես կարծում եմ, որ որևիցե ելույթ ունենալուց առաջ պետք է ծանոթանալ՝ պետությունն ի՞նչ պայմանագրերով է աշխատում բժշկական կազմակերպությունների հետ և որից հետո նոր փորձել քննադատել»,- նշեց նա։
Ըստ Սարգսյանի՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (հայտնի է նաև որպես Նորքի սրտաբանական) 2019 թվականից գրեթե 1 միլիարդ դրամով ավելի բյուջե է ստանում, և եթե պետությունը պատվեր է տալիս բժշկական կազմակերպությանը, որ կոնկրետ ծավալի շրջանակներում կատարվի աշխատանք, արվում է այդ ծավալի։
«Ստեղ գցոցու որևէ խնդիր չկա։ Պայմանագրից դուրս կատարվել է աշխատանք, որը մնում է Առողջապահության նախարարության ֆինանսական հնարավորության կառուցման վրա։ Կա, ունի հնարավորություն փոխհատուցում է, չէ, խնդիրը այլ կերպ է լուծվում։ Շնորհակալություն»,- եզրափակեց նախարարի խորհրդականը։
Ի պատասխան Մանրիկյանն ասաց, որ իր համար սպասելի էր, որ թեման ցավոտ կլինի ԱՆ-ի համար։
«Պարո՛ն Սարգսյան, կատարվել է աշխատանք, կա չվճարված 170 միլիոն դրամ պետպատվեր, և ինչ-որ մեկը սրա համար պետք է պատասխանատվություն կրի։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի՝ անկախ նրանից մեղավոր է Առողջապահության նախարարությունը, թե քաղաքապետարանը։ Ուրեմն եկեք պարզաբանենք՝ ով է մեղավորը, և այդ մեղավորին բերենք պատասխանատվության»,- շարունակեց ԲՀ խմբակցության ղեկավարը։
Ըստ նրա՝ մարդիկ կատարել են աշխատանք և դրա համար չեն ստացել վարձավճարներ։ «Պարո՛ն Սարգսյան դա կարող ենք առանձին քննարկել։ Ներկա պահին ես արձագանքում եմ Ձեզ։ Եվ նաև ուրախ եմ, որ այսօր ներկա եք այստեղ նման կամուֆլյաժով»,- եզրափակեց Միքայել Մանիկյանը։
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երկուսին էլ։ «Կարծում եմ՝ վերջին նախադասությունն ամենաիդելականն էր՝ «դա կարող ենք քննարկել մի այլ տեղ այլ ֆորմատով», հա՞։ Իրոք քննարկման թեմա է և իրոք մտահոգիչ թեմա է։ Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ էր այս ամեն ինչը նաև քննարկելու, հասկանալու համար, ասում ա՝ «հին, ամենահին հարցերից մեկը՝ «ո՞վ է մեղավոր»»,- եզրափակեց Մարությանը։