A
A
Աջափնյակում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու նիստին քննարկվեց Հնդկաստանի նախկին քաղաքական և հոգևոր առաջնորդ, փաստաբան, գաղափարախոս Մահաթմա Գանդիի արձանը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների (Աջափնյակ վարչական շրջան) միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու հարցը։
Քաղաքապետարանի աշխատակազմի՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանն այս կապակցությամբ ասաց, որ արձանի տեղադրման համար համաձայնություն է եղել նաև հնդկական կողմի հետ։
«Պատմության ականավոր քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ որոշում է կայացվել արձանը Հայաստանի Հանրապետությունում տեղադրելու համար։ Արձանի տեղափոխման ֆինանսավորման, ինչպես նաև տեղադրման բոլոր ծախսերը պատրաստակամ է կրել հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը նույնպես հնդկական կողմի հետ համաձայնեցվել է․ առկա են ինչպես աշխատանքային ստորաբաժանումների կողմից եզրակացությունները, այնպես էլ ավագանու խմբակցություններից և Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը»,- նշեց Սեդոյանը։
43 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ որոշումն ընդունվեց։