Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՏԿԵ
A A
Հասարակություն

Ինչ պարզաբանում է ստացել Գևորգ Գորգիսյանը՝ ՏԿԵ նախարարից

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆբ-յան գրառում է արել․

Ինչպես գիտեք՝ դիմել էի ՀՀ #ՏԿԵ նախարարին՝ #ՋՕ-երի հետ կապված ձեր բարձրաձայնած խնդիրների առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով:

‼️ Մասնավորապես, անդրադարձել էի վարչական խորհուրդների կարծիքը շրջանցելու և ոլորտից հեռու անձանց ՋՕ-երի ղեկավար նշանակելու, ջրաչափումների ոչ ճիշտ իրականացման, ջրօգտագործողներից ավել գումարներ գանձելու և ջրաբաշխման խնդիրներին:

‼️Նախարարի պատասխանում, որը ներկայացվում է մեկնաբանություններում, ամենասփոփիչը, թերևս, այն էր, որ «մարտ ամսից սկսած ամբողջ ոռոգման համակարգում իրականացվել և իրականացվում են ոռոգման ցանցերի և առուների մաքրման ու նորոգման աշխատանքներ, ինչը թույլ կտա ոռոգման շրջանի ընթացքում՝ անկախ հողատարածքի մայր ջրատարին մոտ կամ հեռու գտնվելուց, իրականացնել ջրի առավելագույն վերահսկված բաշխում»:

‼️ ՋՕ-երի ղեկավարների ընտրության և ճիշտ ջրաչափումներ կատարելու վերաբերյալ ՀՀ ՏԿԵՆ-ից ստացված պատասխանները հանձնում եմ ձեր դատին՝ առանց մեկնաբանության:

#ՀՀՏԿԵՆ
#ՋրայինԿոմիտե