Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կարմիր Խաչը աջակցություն է տրամադրել ազատազրկման վայրերին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացնում է.

Նոր տեսակի կորոնավիրուսը մարտահրավերային կարող է լինել ազատազրկման վայրերում՝ հաշվի առնելով ազատազրկվածների խոցելիությունը և նման տարածքներում համաճարակի կանխման դժվարությունները։

Անցյալ շաբաթ մենք տրամադրել ենք պակասող բժշկական պարագաներ, անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանիչներ և հոգեբանական տեղեկատվական նյութեր դատապարտյալների հիվանդանոցին և Հայաստանի 12 ազատազրկման վայրերին։