A
A
Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 65 հիվանդ կա․ արձանագրվել է մահվան 3 դեպք
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։
Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։