Լիճքի դպրոցի ուսուսիչը մորթելու կոչ է անում, ու շարունակում է պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։
Դրանց անդրադարձավ նաև հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ-ական պատգամավորը հարց բարձրացրեց, թե վերջերս ԱԺ-ում ընդունված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենքը կիրառելի՞ է լինելու, թե՞ ոչ։ Նաիրա Զոհրաբյանը վերապահումներ ունի։
Պատգամավորը վերհիշեց օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշոտ Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը, թե «վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ, իրենց ու իրենց ընտանիքը առնել ու մորթել»։
«Հիմա որևէ արձագանք լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Այդ մարդը շարունակելո՞ւ է պաշտոնավարել։ Նա առ այս պահը շարունակում է պաշտոնավարել որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն»,- նշեց տիկին Զոհրաբյանը։
Պատգամավորը պնդում է, եթե հենց այս օրինակով պատասխանատավություն չլինի, ապա պետք է արձանագրել, որ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները մեռելածին են և ազդեցություն չեն ունենում։
Մանրամասները՝ տեսանյութում։