Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Պաշտոնական

Արման Բաբաջանյանը հանդիպել է հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպաններին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Ինչպես խոստացել էի՝ այսօր՝ավելի վաղ, հանդիպեցի «Վանաձոր» ՔԿՀ-ում օրեր առաջ հացադուլ հայտարարած և իմ այցելությունից և հորդորներից հետո հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ:

Հանցավոր իրավապահ և դատական համակարգերի կայացրած անարդար որոշումներն ու դատական ակտերը մինչև կյանք կարող են արժենալ:

Պաշտպանների հետ հանդիպումները կշարունակվեն, որից հետո Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության, գլխավոր դատախազության, Քրեակատարողակա ծառայության հետ առանձին-առանձին մեծ գործ ունենք անելու:

Հացադուլը դադարեցրած տասնյակ կալանավորներին և դատապարտյալներին շնորհակալություն վստահության համար»: