Արցախում ընտրությունների հետ կապված որևէ քրեական գործով գեթ մեկ մեղադրյալ չկա․ Դանիել Իոաննիսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արցախում առ այս պահ ընտրությունների հետ կապված որևէ քրեական գործով գեթ մեկ մեղադրյալ չկա:
20-ից ավել գործ կա հարուցված (զգալի մասը մեր հաղորդումների հիման վրա), բայց գեթ մեկ մեղադրյալ չկա: Էլ ձերբակալված կամ կալանավորվածների մասին չեմ խոսում:
Քրեական գործերը վերաբերում են կրկնաքվեարկության, այլ անձի փոխարեն քվեարկության, քվեաթերթիկների կարուսելի, քաղաքապետի կողմից քարոզչության խոչընդոտման, վարչական ռեսուրսի չարաշահման, քվեաթերթիկների լուսանկարահանման, ոստիկանության կողմից ընտրողների ցուցակներում կեղծիք կատարելու ու դրանք չհրապարակելու, ինչպես նաև բազմաթիվ ու բազմապիսի այլ դեպքերի:
Հանցագործությունների մի մասը թարմ են, մի մասը արդեն մի ամիս է, ինչ քննվում են»: