Բացել լրահոսը Փակել լրահոսը
94228618_1099752717076531_5389834346142105600_o
A A
Պաշտոնական

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի եկեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Արարողությանը մասնակցեցին նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանն ու դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ Արմեն Լալայանը։

Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։