Բացել լրահոսը Փակել լրահոսը
94386714_3796257563779554_7022437340467429376_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչպե՞ս է Միհրան Ծառուկյանին ու Արփի Գաբրիելյանին հաջողվել այցելել հուշահամալիր․պարզաբանում (տեսանյութ)

Համացանցում բուռն քննարկում է առաջացրել երգիչ Միհրան Ծառուկյանի եւ նրա կնոջ՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանի լուսանկար եւ տեսանյութը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Քննարկվում է, թե ինչո՞ւ են նրանց թույլ տվել այցելել հուշահամալիր, եթե դա մյուսների համար արգելված է։

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն անդրադարձել է հրապարակված կադրերի շուրջ ծավալված խոսակցություններին։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ Ծիծեռնակաբերդ իրենց այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ոչ թե այսօր։

«Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով , աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիները ամեն ինչ անում են, որպեսզի սոցհարթակներում ոչ մի հիշեցում և ոչ մի հիշատկում չլինի Հայոց Ցեղասպանության մասին ։ Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր ՄՏԱԾԵՔ սիրելի Հայեր»։

Այս առթիվ պարզաբանում է ներկայացրել նաեւ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Ֆեյսբուքի իր էջում․

«Համացանցում լուսանկար է տարածվել , որ Միհրան Ծառուկյանը և նրա կինը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկացնենք, որ հիշյալ լուսանկարը արվել է ապրիլի 21-ին»,- գրել է նա:

На изображении может находиться: 1 человек, стоит