Կարգազանցներին պատժում են մահակներով, ստիպում կքանստած ներողություն խնդրել
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի մի շարք նահանգներում, որտեղ նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ցուցանիշը ցածր է, մեղմացվել է մեկուսացման խիստ ռեժիմը։
Թույլատրվել է առողջապահական, գյուղատնտեսական, այգեգործական, անասնապահական, ձկնորսության, ջրային տնտեսության, արդյունաբերության ոլորտների գործունեությունը։ Լիարժեք կգործեն ֆինանսական, սոցիալական ոլորտները, հասարակական, կոմունալ ծառայությունները, ԶԼՄ-ները։ Թույլատրվում է նաեւ բեռնափոխադրման, արդյունաբերությունների եւ շինարարական աշխատանքների իրականացումը։
Այս բացառություններից, սակայն, չեն օգտվելու կարմիր գոտում գտնվող նահանգները։ Դրանց թվում է մայրաքաղաք Նյու Դելին, որտեղ վարակվածների թիվը կազմում է ողջ երկրի վարակակիրների 12 %-ը։
Չնայած ռեժիմի մեղմացմանը, ոստիկանությունը շարունակելու է խիստ միջոցներով մարդկանց ստիպել անհարկի տեղը տանից դուրս չգալ։
Ոստիկաններն այդ մասին հայտարարում են թե՛ շրջիկ ավտոմեքենաներից, թե՛ դրոններին ամրացված հատուկ բարձրախոսների միջոցով։ Կարգազանցներին նրանք պատժում է մահակներով, ստիպում կքանստած ներողություն խնդրել։ Լինում է, սակայն, նաեւ հակառակը։ Հենց ոստիկաններն են դառնում վրոդովված ամբոխի զոհերը։ Ինչպես օրինակ, վերջերս եղավ Հնդկաստանի Փանջաբ նահանգում, երբ էթնիկ խմբավորման անդամներիը հարձակվել էին իրենց ավտոմեքենան կանգնացրած ոստիկանների վրա ու թրով կտրել են նրանցից մեկի թեւը։
«Մենք այս օրերին աշխատում ենք շատ ծանրաբեռնված ռեժիմով։ Վարակվածների թիվն ավելի շատ է, քան ոստիկաններինը։ Ամեն կերպ հասկացնում ենք վտանգավորության աստիճանը։ Լինում են դեպքեր, երբ ստիպված ենք ուժի դիմել, լինում է նաեւ՝ օգնում ենք տարեցներին ու կարիքավորներին սննդամթերք կամ դեղորայք գնելիս»,- «Ա 1+»- ի հետ զրույցում պատմեց ոստիկան Մահավիր Սինգհը, որը 32 տարի ծառայում է Դելիի ոստիկանությունում։
Մահավիր Սինգհը պատմում է, որ ծառայության է գնում վաղ առավորտյան, իսկ երեկոյան վերադառնալիս տան մուտքի մոտ հանում է համազգեստը, ախտահանում գոտին ու ատրճանակը, ու հենց տան բակում էլ լողանում։
«Ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում, ժամանակ չունեմ նույնիսկ ամեն օր սափրվելու համար»,-ասաց նա։
Ամուսնուն գրեթե չտեսնելուն համակերպվել է կինը Նարեշ Դեշվալը։ Կատակում է՝ համաճարակի պատճառով բոլորի ամուսինները տանն են, իրենը՝ դրսում։
«Նման կրիտիկական պահին հարկավոր է, որ բոլորը համագործակցեն եւ ձեռք չբարձրացնեն այն մարդկանց վրա, ովքեր կատարում են իրենց պարտքը։ Կոչ եմ անում բոլորին հարգել ոստիկանների ու նաեւ զինվորականների, բժիշկների աշխատանքը։ Մարդիկ, ովքեր վտանգում են թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների անդամների առողջությունը, բայց շարունակում են մնալ առաջնագծում եւ պայքարել համաճարակի տարածման դեմ», -ասաց նա։
Ըստ նրա, համաճարակից լրջապես տուժում է Հնդկաստանի անապահով խավը։ Մարդիկ, ովքեր գոյատեւում են օրավարձով աշխատանքի շնորհիվ կամ ապրում են փողոցներում, բարձրաձայնում են, որ սովամահ են լինում։
Նկատենք, որ Հնդկաստանի կառավարությունը օգնության ծրագրի է մշակել 800 միլիոն մարդյու համար, սակայն այդ մարդկանց մեծ մասը որեւէ համակարգում գրանցված չէ եւ չունի նույնիսկ անձնագիր, ուստի օգտվել դրանից չի կարող։«Ղեկավարում եմ «JANJAGRAT ABBHIYAN » (Հանուն մարդկանց) ՀԿ-ն ու մեր անդամների միջոցներով գրեթե ամեն օր պատրաստի սնունդ ենք տրամադում մեր թաղամասի կարիքավորներին»,-նշեց նա։
Ծնողների օրինակին է հետեւում նաեւ նրանց դուստրը՝ Դիպիկան, ով մարդասիրական բազմաթիվ օգնություններ է կազմակերպում։ Լինելով Փենջաբ նահանգի պետական ծառայող, նա իր ու աջակիցների միջոցներով նահանգի մի քանի գյուղերից մեկում վերջերս 700 ընտանիքի բաժանել է ոսպ, բրինձ, ալյուր, ձեթ եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք։
«Երբ մեր երկիրը այս օրերն առերեսվում է նման խնդիրների հետ, կարծում եմ, յուրաքանչյուրիս պարտքն է օգնել ու սատարել միմյանց, կանգնել մեր երկրի կողքին ու հաղթահարել այս համաճարակը միասին»․-ասաց նա։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ապրիլի 14-ին հայտատարեց, որ երկում մեկուսացումը երկարաձգվում է մինչեւ մայիսի 3-ը: Երկրում խիստ մեկուսացումը սկսվել էր մարտի 25-ին եւ պետք է ավարտվեր ապրիլի 14-ին։
Հնդկաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, այս պահին կա կորոնավիրուսով վարակված 21393 հոգի, 4257-ը ապաքինվել են, 681-ը մահացել։
Մասնագետները կարծում են, որ վարակվածների թիվը ավելի շատ է, քանի որ թեսթավորում անցնում են քչերը։
Ի դեպ, Հնդկաստանում համաճարակի ժամանակ ծնված նորածնի անունը դրել են Սանիտայզեր։ Երեխայի ծնողների խոսքով, այս տարօրինակ անունը լսելիս մարդիկ կհիշեն այսօվա ծանր ժամանակները ։
«Երբ մարդիկ խոսեն կորոնավիրուսի մասին, կմատնանշեն, որ հենց այս քիմիական միջոցն է փրկել իրենց վարակից։ Համաճարակը առնչվում է ողջ մարդկությանը ու այս քայլով մենք փորձել ենք ներդրում ունենալ վարակի տարածումը կանխելու գործում»,-ասել է Սանիտայզերի հայրը։
Հնդկաստանում ավելի վաղ երկվորյակներ էին ծնվել, որոնց անվանակոչել են Կովիդ ու Կորոնա։
Գայանե Հակոբյան