Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ծիծեռնակաբերդ
A A
Մշակույթ Պաշտոնական

Սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իր կատարումն է նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։ Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն այսպիսով հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին Հայոց պատմության մութ շրջանում։   

Հիշում ենք և պահանջում։