Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ Սարգսյան
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվել է

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»: