Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեվան
A A
Պաշտոնական

12 400 դոլար՝ ձկնապաշարների հետազոտությունների համար

 Կովկասի բնության հիմնադրամը, Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ, իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում  ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման գործում : Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև: CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄն դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:

 CNF-ը կարևորում  է Հայաստանի ջրային ավազանների, մասնավորապես, Սևանա լճի ձկնային պաշարների գիտական հենքով հետազոտությունը և այդ կարևորագույն գործում նորագույն տեխնոլոգիական սարքերի կիրառության անհրաժեշտությունը: 

 Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում:

 Կովկասի բնության հիմնադրամ