Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան2
A A
Պաշտոնական

Քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում:

Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին, երեկոյան ժամը 22.00-ից կմասնակցեն վիրտուալ երթին, որում իրենց անունները կարտապատկերվեն Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին:

Վիրտուալ երթը, որը կցուցադրվի ուղիղ եթերում, կմեկնարկի ապրիլի 24-ին ժամը 22.00-ին եւ կշարունակվի մինչեւ լուսաբաց: Այսպիսով երթին կարելի կլինի մասնակցել աշխարհի բոլոր ծրագերից»: