Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ախտահանման աշխատանքներ՝ բուժհաստատությունների տարածքներում (տեսանյութ)

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ՝ նախարարության ենթակա շրջանային բուժհաստատությունների տարածքներում: Նմանատիպ ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: