Հնդկաստանը բժշկական օգնություն կուղարկի Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը թվիթերում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եւ հաստատել է, որ բժշկական օգնություն կուղարկվի Հայաստան։ Ըստ նրա՝ ջերմ զրույցի ընթացքում քննարկվել համագործակցության ընդլայնումը նույնիսկ կորոնավիրուսի մարտահրավերի ժամանակ։ Նրանք անդրադարձել են նաեւ Հայաստանում հնդիկ ուսանողներին։
Հուսով ենք, որ օգնությունը շուտ կհասնի, - նշել է նա։
ՀՀ ԱԳՆ դեռեւս հաղորդագրություն չի տարածել։
Warm conversation with the fraternal FM of Armenia @ZMnatsakanyan. Discussed strengthening our friendship and cooperation, even as we address the #CoronaVirus challenge. Appreciate Armenia’s care of Indian students there. Expect our medical supply to reach there shortly.
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) April 21, 2020