Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը չի խաղա առանց կորոնավիրուսի դեմ պատվաստումի

Իսպանական «Կադիս» թիմի 26-ամյա պաշտպան Ֆալի Խիմենեսը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», հայտարարել է, որ կավարտի կարիերան, եթե գիտնականները չկարողանան հայտնաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:

«Առանց պատվաստումի ես ֆուտբոլ չեմ խաղա, քանի որ կարևորն իմ և ընտանիքիս առողջությունն է: Ես արդեն կայացրել եմ այդ որոշումը: «Կադիսի» նախագահը փորձեց համոզել ինձ հակառակը, քանի որ սիրում և հարգում է ինձ, սակայն ես այժմ մտածում եմ միայն իմ ընտանիքի անդամների առողջության անվտանգության մասին: Եթե դրա համար պետք լինի 26 տարեկանում թողնել ֆուտբոլը, ապա ես դա կանեմ», - ասել է իսպանացի ֆուտբոլիստը Mundo Deportivo թերթին: